Համլետ Մանուկյանը արծաթե մեդալ է նվաճել World challenge cup մրցաշարում
15 Սեպտեմբերի 2025, 10:20
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը Փարիզում անցկացված World challenge cup մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
World challenge cup-ն անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 13-14-ը։
Հիշեցնենք, որ երեկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որը պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»: