Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

27 Ապրիլի 2024, 17:55

Սպորտ

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը երկու մեդալ է նվաճել նժույգ թափեր վարժությունում։

Աշխարհի կրկնակի երիտասարդական չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է ոսկե մեդալ՝ եզրափակիչում հավաքելով 14.500 միավոր։ Մամիկոն Խաչատրյանը 14,266 միավորով նվաճել է բրոնզե մեդալ:

Հիմա եթերում