«Համշեն» և «Նաիրի» համույթները՝ պարարվեստի օլիմպիադայի հաղթողներ

03 Նոյեմբերի 2024, 13:00

Մշակույթ

Լազարևսկի շրջանի Կ.Ս. Մազլումյանի անվան ազգային մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը դարձել են ժողովրդական, ժամանակակից և էթնիկ պարարվեստի միջազգային օլիմպիադայի հաղթողներ հայկական պարախմբերի շրջանում: Հայկական պարի օլիմպիադան տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Չապլին Հոլ» համերգասրահում:

Օլիմպիադայում հատկապես աչքի են ընկել Վարդան Պողոսյանի և Էլինե Ավետիսյանի ղեկավարած «Համշեն» և «Նաիրի» համույթները, որոնք արժանացել են բարձրագույն պարգևների։

«Համշեն» համույթն արժանացել է օլիմպիադայի Գրան պրիի, իսկ «Նաիրին»՝ 2-րդ կարգի դափնեկրի դիպլոմի: Ժյուրիի նախագահն էր Լոս Անջելեսի հայկական պարի ակադեմիայի հիմնադիր Վարդան Գևորգյանը: Ժյուրիի կազմում էին նաև բալետի պարուհի, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի մենակատար Անահիտ Բադալյանը և Հայաստանի մշակույթի գործիչ Հրաչյա Բադալյանը: