Հանուն հավատի, սիրո զոհաբերության առաջին օրինակը․ Ս. Ստեփանոս Նախավկայի հիշատակության օր
26 Դեկտեմբերի 2023, 12:15
Այս տարի դեկտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Քրիստոսի համար նահատակված առաջին մարտիրոսի հիշատակության օրը։ Սուրբ Ստեփանոսն իր հավատով, նվիրումով օրինակ է քրիստոնյաների համար՝ ճանաչելու Ճշմարտությունը: Այս մասին գրում է Qahana.am-ը:
Ստեփանոս նշանակում է պսակավոր: Ըստ Հայ Եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու` այդ անվանումը նա ստացել է, երբ գնացել է Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների մոտ՝ մկրտվելու, ջրի վրա երևացել է լուսապսակ: Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբերից է։
Ս. Ստեփանոսը դարձել է Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը, այդ պատճառով կոչվել է նախավկա: Տեր Զաքարիայի խոսքով՝ դեկտեմբերի 25-ին կարելի է նաև շնորհավորել սարկավագներին՝ իրենց կոչման, ծառայության համար։ Հիշատակության օրը կատարվում են սարկավագական ձեռնադրությունները։