Հանուն իշխանության Փաշինյանը հատել է բազմաթիվ կարմիր գծեր․ Դերենիկ Մալխասյան
14 Հոկտեմբերի 2025, 18:59
Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը բացառապես առաջնորդվում է իշխանությունըպահելու տրամաբանությամբ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Մայր Հայաստան»կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը։ «
Եթե, քաղաքացիների ձայնը լսելով, իշխանություններն ինչ-որ գործողություններիգնան օրինականության դաշտում, դա կլինի ժողովրդավարություն, ժողովրդի կարծիքը հաշվիառնել։ Սակայն վերջին տարիներիընթացքում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բացառապես առաջնորդվում է իշխանությունըպահելու տրամաբանությամբ։ Հանուն իշխանության նա հատել է բազմաթիվ կարմիր գծեր։ Ռեպրեսիաներիայն մեքենան, որը հիմա աշխատում է, խոսում է այն մասին, որ մենք գլորվում ենք այլանդակավտորիտարիզմ։ Եվ այդ ճանապարհին Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ այս ամենի միակ լուծումը համաժողովրդական զանգվածայինակցիաներն են։