ՈՒՂԻՂ I հանրահավաք

22 Սեպտեմբերի 2023, 18:56

Քաղաքականություն

Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրելու օրակարգով Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաք:

Մինչեւ այդ Ազգային կոմիտեի կոչով օրվա ընթացքում չդադարող անհնազանդության գործողություններ են իրականացվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Չնայած ոստիկանական բիրտ ուժին՝ քաղաքացիները չեն դադարեցրել պայքարը: Երեւանի բազմաթիվ փողոցներ փակ են եղել, դասադուլի կոչերին միացել են մի շարք կրթական հաստատություններ՝ բուհեր, դպրոցներ: Գործադուլ են հայտարարել տուրիստական եւ սպասարկման ոլորտի կազմակերպություններ: