Հանրահավաք Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում

13 Ապրիլի 2024, 15:50

Քաղաքականություն

Դեմ ենք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ իրականացվող որևէ գործընթացի, առանց ընդհանուր սահմանի մասին վերջնական համաձայնության հատվածական սահմանագծման և սահմանազատման, առանց միաժամանակյա և համարժեք փոխզիջման՝ միակողմանի զիջումներին և ամրացված առաջնագծի կազմաքանդմամբ անմիջական անվտանգային սպառնալիքների առաջացմանը։

Այս կարգախոսներով Տավուշի Ոսկեպար համայնքում մեկնակում է բողոքի ցույց։

Հանրահավաքին մասնակցելու համար Ոսկեպար են մեկնել Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ։ Բողոքի հանրահավաքը հրավիրել է « Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը։