Հանրահայտ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը հայրենիքի հետ կապը չի կտրում

Հանրահայտ քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի մասնակցությամբ Մոսկվայում անցկացվում է միջոցառումների շարք՝ քաղաքային հուշարձանների պրոֆեսիոնալ լուսավորության նպատակով։

Մասնագիտական խումբն էքսպերիմենտալ լուսավորության առաջին օբյեկտն ընտրել էր Ֆրանգուլյանի հեղինակած Բրոդսկու հայտնի հուշարձանը։

2011թ.-ից Մոսկվայի կենտրոնում տեղադրված դրամատուրգ Իոսիֆ Բրոդսկու հուշարձանը քանդակագործ Ֆրանգուլյանի նվերն է քաղաքին։

Ի դեպ, Գեորգի Ֆրանգուլյանը հայրենիքի հետ կապը չի կտրում և Հայաստան այցելությունները պարբերական բնույթ են կրում։

Հնարավո՞ր է, որ քանդակագործը նոր նախագիծ իրականացնի Հայաստանում։

Առաջիկայում վարպետի հեղինակած ի՞նչ նոր հուշարձաններ կտեսնենք, քանդակագործը դրա մասին խոսել չի սիրում։

Տարիների հետ, սակայն, արվեստագետի ո՛չ աշխատանքի ծավալը, ո՛չ մոտիվացիան չեն նվազել։