Հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում․ ՈւՂԻՂ
24 Սեպտեմբերի 2023, 18:00
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։
Ազգային կոմիտեն միայն այս ճանապարհով է տեսնում Հայաստանի ոգ Արցախի շուրջ ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու հնարավորությունը։
Չնայած իշխանությունները վերջին օրերին գործի դրեցին պետական պատժիչ մեքենան ` ոստիկանական բռնություններից մինչև քրեական հետապնդումներ ու վախի մթնոլորտի տարածում, իսկ այսօր դադարեցրին մետրոպոլիտենի աշխատանքը, խաղաղ անհնազանդության դուրս եկած քաղաքացիները տեղի չեն տալիս։ Հրապարակը լեփ լեցուն է։