ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին որոշում դեռևս չի կայացվել. Կոստանյան

09 Նոյեմբերի 2023, 14:00

Քաղաքականություն

Հայաստանը դեռ որոշում չի կայացրել մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Երբ այդ որոշումը կայացվի, հասարակությունն այդ մասին կիմանա։ Տեսականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել և չմասնակցել», — ասել է նա։

Նա հավելել է նաև, որ այս պահին ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու իրավական գործընթաց չկա:

ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 23-ին Մինսկում: Բելառուսը 2023 թվականին նախագահում է կազմակերպությունը։

Հիմա եթերում