ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան

26 Նոյեմբերի 2025, 11:56

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի մասնակցության ձևաչափը հայտարարվել է. ՀՀ-ն չի մասնակցում, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

«Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»,- ասել է նա:

Հիմա եթերում