ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանին ապահովում է անվտանգության անհրաժեշտ մակարդակ․ Զախարովա

15 Նոյեմբերի 2023, 20:40

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան պաշտոնական տեղեկություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու Երևանի մտադրության մասին:

«Հայաստանում մանիպուլյացիաների միտում կա, օրինակ՝ կապել ՀԱՊԿ-ի հարցը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, այդ մանիպուլյացիաները վնասակար են Հայաստանի համար։ Մոսկվայի և Երևանի միջև երկխոսությունը շարունակվում է, բայց մենք չենք կարող չնկատել որոշ քաղաքական գործիչների ագրեսիվ հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ», — ընդգծել Է Մարիա Զախարովան։