ՀԱՊԿ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը

27 Նոյեմբերի 2025, 13:09

Քաղաքականություն

Մենք գոհունակությամբ նկատում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Այս մասին ասված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Բիշքեկի գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։

«Մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը»,- ասվում է հայատարարության մեջ։

Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը։

Հայաստանը նստաշրջանին չի մասնակցում։

Հիմա եթերում