ՀԱՊԿ նստաշրջանին Հայաստանի չմասնակցելը Լուկաշենկոն անվանել է «դեմարշ առանց պատճառի»
23 Նոյեմբերի 2023, 17:05
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի լիագումար նիստում մեկնաբանել է Հայաստանի՝ նիստին չմասնակցելու որոշումը՝ հայտարարելով, որ խնդրահարույց հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե դեմարշներ կազմակերպել:
«Մենք եկել ենք մի եզրակացության, որ խնդրահարույց հարցերը միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշներ անել առանց պատճառի», — ասել է նա։
Նշենք, որ առաջին անգամ ՀԱՊԿ նստաշրջանն անցավ առանց Հայաստանի մասնակցության։