Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն․ ՀԱՊԿ շտաբի պետ
30 Հունվարի 2025, 13:25
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովն ուշադրություն է հրավիրել կովկասյան տարածաշրջանում պահպանվող անկայուն իրավիճակի վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դրա կարգավորման գործընթացը շարունակվում է, որի կենտրոնական ասպեկտը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումն է։ Տարածաշրջանում լարվածությանը նպաստում են արևմտյան երկրների փորձերը՝ ամրագրելու իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում», — ասել է նա։