ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ լարվածության կապակցությամբ

26 Մարտի 2026, 11:00

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհուրդը հայտարարություն է ընդունել Մերձավոր Արևելքում և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Մտահոգիչ է տարածաշրջանում լարվածության կտրուկ աճը, որը հրահրվել է արտատարածաշրջանային ուժերի սադրիչ գործողություններով՝ ուղղված Իրանի շուրջ իրավիճակի ապակայունացմանը: Նման գործողությունները լուրջ սպառնալիք են ստեղծում միջազգային խաղաղության և անվտանգության համար: Անթույլատրելի է ինքնիշխան պետությունների նկատմամբ ուժի կիրառումը և ուժի սպառնալիքը: Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և վերսկսել երկխոսությունը՝ առկա տարաձայնությունների խաղաղ կարգավորման համար:

Մեր աջակցությունն ենք հայտնում Իրանի կառավարությանն ու ժողովրդին: Անթույլատրելի ենք համարում ուժի կիրառումը և կոչ ենք անում առկա հակասությունները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով՝ երկխոսության, փոխադարձ հարգանքի և բոլոր կողմերի շահերի հաշվառման հիման վրա՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին ու նորմերին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»: