ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր մարմին է. Անդրեյ Կոշկին
21 Փետրվարի 2024, 23:21
Ռուսաստանի Պլեխանովի անվան համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, ռազմական քաղաքագետ Անդրեյ Կոշկինը Alpha News-ին մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հայտարարությունը, թե ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա: Ըստ փորձագետի՝ ՀԱՊԿ-ը, համեմատած ԱՊՀ-ի հետ, իրեն դրսևորում է որպես ավելի կենսունակ և եռանդուն մարմին։
«Ռուսաստանն անում է ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը կայունացնելու համար, քանի որ մեզ մոտ ապրում են երկու երկրների ներկայացուցիչներ։ Մենք այնտեղ միշտ խաղաղարար ենք եղել ու կանք։ Սա կարող եմ ասել Ռուսաստանի համար։ ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր մարմին է: Այն ստեղծվել է ԽՍՀՄ փլուզումից հետո և պարզվում է, որ մինչ օրս առավել արդյունավետ է։ Զգալի թվով երկրներ իրենց հույսերը կապում են այս կազմակերպության հետ։ ՀԱՊԿ-ը, համեմատած ԱՊՀ-ի հետ, իրեն դրսևորում է որպես ավելի կենսունակ և եռանդուն մարմին։ Իսկ Ռուսաստանն ամեն ինչ անում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, որ կայունացնի իրավիճակը»,- ասել է փորձագետը։