ՀԱՊԿ-ը և Հայաստանը պահպանում են աշխատանքային շփումները. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

25 Ապրիլի 2025, 13:06

Քաղաքականություն

Երևանը տեղեկացվում է այն ամենի մասին, ինչ քննարկվում է քարտուղարությունում, ՀԱՊԿ-ն ու Հայաստանը պահպանում են աշխատանքային շփումները: Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Անկեղծ ասած, Հայաստանը չի հեռացել ՀԱՊԿ-ից, այլ դադարեցրել է կազմակերպության աշխատանքներին իր մասնակցությունը»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։