ՀԱՊԿ-ը կընդլայնի ​​ներուժը նորագույն սպառազինությամբ. գլխավոր քարտուղար

31 Հունվարի 2026, 16:50

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կընդալյնի իր ուժերի մարտական ​​ներուժը, այդ թվում՝ դրանք նորագույն սպառազինությամբ հագեցնելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։

«2025 թվականին երկարաձգված Հավաքական անվտանգության ռազմավարության շրջանակներում մեր կազմակերպությունը մտադիր է շարունակել ընդլայնել ՀԱՊԿ զորքերի մարտական ​​ներուժը, այդ թվում՝ դրանք համալրելով հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, անօդաչու միջոցների և զորքերի ավտոմատ կառավարման ժամանակակից համակարգերով։ Մտադիր ենք զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի նախապատրաստության ծրագրերը՝ հաշվի առնելով ռազմական գիտության, տեխնիկայի ձեռքբերումներն ու առաջադեմ փորձը», – ասել է Մասադիկովը։

Նրա խոսքով՝ 2026 թվականին ՀԱՊԿ-ը մի շարք համատեղ զորավարժություններ կանցկացնի՝ դաշնակից երկրների զորքերը պատրաստելու նպատակով։