ՀԱՊԿ-ը միշտ չէ, որ կարող է հանդես գալ հակամարտությունների կանխարգելման արդյունավետ գործիքի դերում. Դենիս Դենիսով
31 Հոկտեմբերի 2023, 21:45
Ռուս քաղաքագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը հետխորհրդային տարածքում ինտեգրման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի ապագայի վերաբերյալ իր կարծիքով:
Փորձագետի խոսքով՝ որևէ նախադրյալ չկա խոսելու այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ-ը կդադարեցնեն իրենց գործունեության ինտեգրացիոն ուղղությունները և կդադարեն գործել: Նա կարծում է, որ Ռուսաստանի կողմից ոչ մի դադար չի լինի։
«ԵԱՏՄ շրջանակներում գոյություն ունի տնտեսական բաղադրիչի գերակայություն, և այն համաձայնագրերը, որոնք ստորագրվել են այդ կազմակերպության շրջանակներում անդամ երկրների կողմից, շարունակում են աշխատել, և այդ գործընթացը կանգ չի առնելու։ Այն համաձայնագրերում, որոնք գործում են, իրենց հետաքրքրությունն են գտնում այս նախագծի բոլոր մասնակիցները, և ասել, որ դա կկարգավորվի կամ կկորցնի ինտենսիվությունը, անհրաժեշտ չէ։ Այժմ աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված որևէ միտում չկա, որպեսզի անդամներից ոմանք արմատապես վերանայեն իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները Եվրասիական տնտեսական համագործակցության վերաբերյալ։ Ամեն ինչ կլինի բավականին գծային և կանխատեսելի», — նշել Է Դենիսովը։
«Եթե քաղաքական նպատակահարմարությունը գերազանցի տնտեսական առավելությունները, ապա Հայաստանը կարող է սահմանափակել իր մասնակցությունը ԵՏՄ-ին, բայց դրանից կտուժի, առաջին հերթին, հենց ինքը՝ Հայաստանը։ Ուստի դա իրադարձությունների զարգացման քիչ հավանական սցենար է»։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին նորացման, առաջնահերթությունները փոխելու և ավելի աշխատունակ կազմակերպություն դառնալու անհրաժեշտությունը:
«Մենք գիտենք, որ դա առավելապես ռազմաքաղաքական կազմավորում է, և Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները հենց ցույց տվեցին, որ տվյալ կազմակերպությունը պետք է թարմացվի, գուցե պետք է փոխի որոշ առաջնահերթություններ, մոտեցումներ, որպեսզի դառնա ավելի արդյունավետ և աշխատունակ։ Մենք հիշում ենք Ղազախստանում տիրող իրավիճակը և այն ժամանակ ՀԱՊԿ-ի ունեցած առավել արդյունավետ դերը, սակայն Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը միշտ չէ, որ կարող է հանդես գալ հակամարտությունների կարգավորման, հակամարտությունների կանխարգելման արդյունավետ գործիքի դերում: Միանգամայն իրատեսական է այն սցենարը, որի շրջանակներում որոշակի ճշգրտումներ կարվեն կազմակերպության գործունեության մեջ, հնարավոր է՝ վերանայվի որոշ պետությունների անդամակցությունը։ Հայաստանը պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել է ՀԱՊԿ-ի դիրքորոշումից դժգոհության մասին։ Եվ Հայաստանի քննադատությունն այստեղ միանգամայն օրինաչափ է, անհրաժեշտ է փոխզիջում գտնել այս իրավիճակում։ Այս կամ այն երկրների դուրս գալը քիչ հավանական է, բայց կազմակերպությունում գործունեության լուրջ սահմանափակում հնարավոր է», — եզրափակել Է Դենիսովը։