ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար. Նիկոլ Փաշինյան

18 Սեպտեմբերի 2024, 11:01

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ պետականության համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ:

«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ կազմակերպությունը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության ու պետականության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիմա եթերում