Հարավային Կովկասում Արևմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին. Գալուզին

20 Հունիսի 2024, 09:50

Քաղաքականություն

Հարավային Կովկասում Արևմուտքի օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով Երևանի և Փարիզի միջև ռազմական համագործակցության ուժեղացումը:

«Արտատարածաշրջանային երկրները Հարավային Կովկաս են գնում իրենց օրակարգով, որը, մեղմ ասած, միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանային պետությունների շահերին։ Այսօր արևմտյան երկրները Հարավային Կովկաս են գնում բացահայտ առճակատման հակառուսական օրակարգով։ Մենք կարծում ենք, որ դա չի նպաստի Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը», — ասել է Գալուզինը։

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն առավել արդյունավետ կարող է ապահովվել համապատասխան տարածաշրջանի պետությունների ջանքերով։ Մենք տարածաշրջանային պատասխանատվության կողմնակից ենք և՛ անվտանգության ապահովման, և՛ Հարավային Կովկասում ու այլ տարածաշրջաններում տնտեսական ինտեգրման առումով», — հավելել Է դիվանագետը։

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել էր, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է ստորագրել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների գնման վերաբերյալ, որոնք Փարիզը մատակարարում է Կիևին: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Ֆրանս-գերմանական KNDS պաշտպանական կոնցեռնի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին: Պայմանագրի մանրամասները չեն բացահայտվել:

Հիմա եթերում