Հարավկովկասյան երկաթուղին բռնի տեղահանված հայերին անվճար ճանապարհորդելու իրավունք է տվել
01 Հոկտեմբերի 2023, 20:08
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար հոկտեմբերի 1-ից ընձեռում է տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք , հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԼՂ–ից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները կարող են երթևեկել հետևյալ ուղղություններով.
- Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք
- Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք
- Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք
- Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք
- Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք
Նշում է, որ էլեկտրագնացքով երթևեկելու համար անհրաժեշտ է գնացքի վերահսկիչին ներկայացնել անձնագիրը: