Հարցը, թե արդյոք Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում, կարող է արդիական դառնալ. Սերգեյ Ստանկևիչ
11 Դեկտեմբերի 2025, 21:30
Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) ինքնանպատակ չէ, բայց անդամակցությունը Եվրամիությանն՝ ունի նպատակ։
«Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը Հայաստանի համար ներկայումս տեսանելի չէ։ Իսկ ահա հարցը՝ կմնա՞ արդյոք Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում, կարող է դառնալ արդիական այն դեպքում, եթե նմանատիպ դեմարշները դառնան համակարգային։ Մինչ այժմ առնվազն անհարգալից վերաբերմունք է ցուցադրվում և՛ Ռուսաստանի, և՛ Եվրասիական տնտեսական միության հանդեպ։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը վաղուց սառեցված է. այս ամենը միասին ստեղծում է անորոշության որոշակի գոտի, որն ամենևին էլ անսահման չէ, և այդ հարցերում ընտրության ազատություն գոյություն ունի ոչ միայն Երևանի, այլև նման միավորումների մյուս մասնակիցների մոտ. նրանք նույնպես ընտրության իրավունք ունեն», — ասել է Ստանկևիչը։
Խոսելով այն մասին, թե ինչ կկորցնի Հայաստանը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից, փորձագետը նշել է, որ Հայաստանի համար կորուստները զգալի կլինեն։
«Հայաստանը մեծապես կկորցնի առևտրի և առհասարակ տնտեսական կապերը ոլորտում, իսկ մնացածն արդեն պետք է ավելի մանրակրկիտ հաշվարկվի։ Մինչ այժմ նման հաշվարկներ ոչ ոք չի կատարել, քանի որ հարցը գործնական հարթությունում դեռ չի դրվել»,- եզրափակել է Ստանկևիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։