Հարձակման դեպքում եկեղեցին կստանա անգամ իրար չընդունող քաղաքական ուժերի աջակցությունը․ Քոչարյան

02 Օգոստոսի 2025, 16:25

Քաղաքականություն

ՀՀ իշխանությունների նախաձեռնած արշավն ուղղակի հարձակում է եկեղեցու, այլ ոչ վեհափառի վրա։ Այն նույն մեթոդը, որը կիրառվեց 2018 թվականից բանակը կազմաքանդելու համար, հիմա գործի է դրվել եկեղեցու հիմքերը քանդելու նպատակով։ Այս մասին 5-րդ ալիքի հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հո չէ՞ր ասում, որ հայկական բանակն է վատ բանակ, ասում էր՝ այս գեներալիտետը քանդում է բանակը։ Վերջում ինչ ստացանք՝ հրամանատարության նկատմամբ վստահության կորուստը բանակը թուլացրեց այնպես, որ ունեցանք խայտառակ պարտություն պատերազմի ժամանակ։ Մենք չպիտի պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ասում, ինքը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը։ Հիմա նույնն անում է եկեղեցու հետ»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանը վստահ է, որ հարձակման դեպքում եկեղեցին կստանա և՛ ժողովրդի, և՛ անգամ իրար չընդունող քաղաքական ուժերի աջակցությունը։

Հիմա եթերում