Հարձակումներ Դերբենդում և Մախաչկալայում. ինչ է հայտնի այս ժամին

23 Հունիսի 2024, 22:10

Քաղաքականություն

Դերբենդում և Մախաչկալայում հարձակում է տեղի ունեցել երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա։ Այս մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարձակման հետևանքով Դերբենդում սպանվել են քահանան և Մախաչկալայի եկեղեցու պահակը, ինչպես նաև ոստիկանության 6 աշխատակից, ևս 12 ոստիկան վիրավորվել է:

Մախաչկալայում Երմոշկինի փողոցում անհայտ անձինք կրակ են բացել ճանապարհային ոստիկանության ուղղությամբ: Մախաչկալայի Օրջոնիկիձե փողոցում շարունակվում է բախումը, հրկիզվել է ՊՊԾ ավտոմեքենան:

Դերբենտում զինյալների հարձակումից հետո սինագոգ և եկեղեցի են այրվել, հայտնել են Դաղստանի ՆԳՆ-ից: Հաղորդվում է, որ ավտոմեքենան, որով փախել են կասկածյալները, որոնվում է: