Հարություն Գոզուկուչիկյանը Լոս Անջելեսում բասկետբոլիստներ Դոնչիչի և Բրայանտի նկարներով մուրալ է պատկերել
21 Փետրվարի 2025, 11:56

Հայ նկարիչ Հարություն Գոզուկուչիկյանը, ով հայտնի է ArtViaArt կեղծանունով, Los Angeles Lakers բասկետբոլային ակումբի նոր աստղ Լուկա Դոնչիչի և լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի նկարներով մուրալ է պատկերել:
Ֆրեսկոն նկարվել է Լոս Անջելեսի Մելրոուզ պողոտայի 8251 հասցեում գտնվող Carrera Cafe-ի պատին: Մուրալի պատկերը վերաբերում է Կոբի Բրայանտի և Լուկա Դոնչիչի առաջին հանդիպումներից մեկին Հյուսիսային Ամերիկայի լիգայում, երբ Լուկան հանդես էր գալիս «Դալաս Մավերիքս»-ում:
Ավելի վաղ Հարություն Գոզուկուչիկյանը Լոս Անջելեսում մուրալ էր նկարել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: