Հարություն Հակոբյանի «Լենինգրադյան ուսուցիչ» հուշարձանը մասնակցում է «Ոսկե Տրեզինի 2024» մրցանակաբաշխությանը
Նկարիչ-քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգ քաղաքում և Լենինգրադի մարզի բազմաթիվ քանդակագործական կոմպոզիցիաների հեղինակ Հարություն Հակոբյանի «Լենինգրադյան ուսուցիչ» հուշարձանը, որը տեղադրված է Գատչինայի Պրիորատի այգում, մասնակցում է «Ոսկե Տրեզինի 2024» միջազգային ճարտարապետական մրցանակաբաշխությանը:
Կոմպոզիցիան ներկայացված է «Լավագույն արվեստի գործ հանրային բաց տարածքում» անվանակարգում:
Հուշարձանը տեղադրվել է 2023 թվականին և նվիրված է 19-րդ դարի լեգենդար մանկավարժ Կոնստանտին Ուշինսկուն։ Այն ներկայացնում է միմյանց դիմաց նստած երկու բրոնզե ֆիգուրներ՝ Ուշինսկուն, ով ապրում և աշխատում էր Գատչինայում, և երիտասարդ ուսուցչուհու։