Հարություն Կիվիրյանը «Crew Dragon» տիեզերանավի անձնակազմի կազմում կմասնակցի Crew-13 առաքելությանը
10 Մարտի 2026, 13:15
«Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Հարություն Կիվիրյանը (Ադիգեայի Հանրապետություն) և Սերգեյ Տետերյատնիկովը (Ստավրոպոլի երկրամաս) ընդգրկվել են «Crew Dragon» տիեզերանավի անձնակազմերում՝ Crew-13 առաքելությանը մասնակցելու համար:
Որոշումն ընդունվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ մրցութային ընտրության արդյունքներով, որին մասնակցել է շուրջ 180 մասնագետ:
Սերգեյ Տետերյատնիկովը ներառվել է անձնակազմի հիմնական կազմում՝ որպես առաքելության մասնագետ:
Հարություն Կիվիրյանը նշանակվել է կրկնօրինակող (պահեստային) անձնակազմի կազմում:
Crew-13 առաքելության մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի երկրորդ կեսին: Այս թռիչքը կլինի «Crew Dragon» տիեզերանավի տասներորդ առաքելությունը և իրականացվում է «Ռոսկոսմոսի» ու NASA-ի համագործակցության շրջանակներում: