Հարրի Եփրիկյանը ելույթ կունենա Բիշքեկում

23 Դեկտեմբերի 2024, 15:25

Մշակույթ

Դեկտեմբերի 24-ին Ղրղզստանի Տ. Սատիլգանովի անվան ազգային ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ, որի մենակատարները կլինեն Վիկտորյա Վասիլևան և միջազգային մրցույթների դափնեկիր Հարրի Եփրիկյանը։

Համերգի շրջանակներում կհնչեն ոչ միայն դասական երգեհոնային երաժշտության գլուխգործոցներ, այլ նաև ներկայացվելու է, թե ինչպես է վերանորոգվել «Riger Kloss» գործիքը։

Համերգը տեղի կունենա Չուի կամերային նվագախմբի մասնակցությամբ՝ Ղրղզստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռախաթբեկ Օսմանոլիևի ղեկավարությամբ։