Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժենա 150 դրամ

31 Հունվարի 2025, 15:27

Քաղաքականություն

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով որոշում ընդունեց, ըստ որի՝ հասարակական տրանսպորտով մեկ երթևեկության արժեքը կկազմի 150 դրամ։ Գործում են նաև տոմսերի միասնական համակարգի փաթեթները։

Հունվարի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված տոմսերի փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր վավերականության ժամկետ՝ ակտիվացման օրվանից: