Հասարակությունը գերիներին դիտարկում է որպես հայրենիքի համար թշնամի․ Խաչատուր Գասպարյան

02 Հոկտեմբերի 2025, 20:20

Կարծիք

Գերության ժամանակ եղած դժվարությունները այսօր իրենց անցանկալի հետևանքն են թողնում միջանձնային հարաբերություններում։ Այս մասին «Հայ գերիների պաշտպանությունը. ինչպես օգնել նախկին գերիներին՝ հաղթահարել հետտրավմատիկ խանգարումները» թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը։

«Կարմիր խաչի հետ համատեղ փորձում ենք իրականացնել վերադարձած գերիների հոգեբանական վիճակի գնահատում։ Երեկվա դրությամբ գրեթե 40 հոգու այցելել ենք։ Դրանից բացի իրականացնում ենք նաև ընտանիքի հոգեվիճակի գնահատում։ Գերության ժամանակ եղած դժվարությունները, հոգեբանական կտտանքներն այսօր իրենց անցանկալի հետևանքն են թողնում նաև միջանձնային հարաբերություններում»,- նշել է նա։

Գասպարյանի խոսքով՝ այսօր խարանավորված վերաբերմունք կա գերիների նկատմամբ։

«Գերիների հետ ունեցած հոգեբանական հանդիպումները, ինչպես խմբային, այնպես էլ անհատական ֆորմատով, ցույց են տալիս, որ մեր հասարակության մեջ խարանավորված վերաբերմունք կա գերիների նկատմամբ։ Գերիներին ավելի շատ դիտարկում են հասարակության, հայրենիքի համար թշնամի, անցանկալի շերտ»,- նշել է նա։