Հասկացել են, որ ընտրվելը դժվար է և պետք է վախ ներշնչել ժողովրդի մեջ․ Ռոբերտ Քոչարյան
29 Մարտի 2026, 19:30
Յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր կառավարության համար մեկ հարցը անվտանգության հարցն է։ Այս մասին Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ Նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով` բանակը ամենից կարևոր մասն է, բայց անվտանգությունը նաև ճիշտ քաղաքականությունն է, անվտանգությունը ռազմավարական դաշնակիցներ ունենալն է, անվտանգությունը կանխատեսումներ անելն է և ճիշտ հաշվարկներով շարժվելն է:
Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն բոլոր հարթակներից խոսում են նրա մասին, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե իրենք չվերընտրվեն․ սա է խաղաղությունը: Ըստ էության իրենք յոթուկես ամիս մեր ժողովրդի, կոպիտ ասած, գլուխն էին արդուկում խաղաղության մասին, հետո պարզվեց, որ այդ խաղաղությունը ուղիղ կապված է ընտրությունների հետ Հայաստանում, իսկ խաղաղության խախտողը անպայման լինելու է Իլհամ Ալիևը: Սա է ձեր արգումենտները, սա է ձեր փաստարկները։ Այս ի՞նչ խաղաղություն է, որը կապված է ընտրության արդյունքի հետ, նշել է Ռոբերտ Քոչարյանը։