Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը հաղթել է միջազգային կինոփառատոնում

01 Հունիսի 2024, 01:00

Մշակույթ

Ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը դարձել է էթնիկ և տարածաշրջանային կինոմրցույթի հաղթող՝ «Լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում։

Չուվաշի Հանրապետությունում մայիսի 23-ից 29-ը տեղի է ունեցել Չեբոկսարի XVII միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի շրջանակներում հանդիսատեսին և ժյուրիին է ներկայացվել երկու մրցութային ծրագիր՝ գեղարվեստական ֆիլմեր և էթնիկ ու տարածաշրջանային կինո։

Կինոփառատոնին մասնակցել են ռուսական թատրոնի և կինոյի հայտնի դերասաններ, կինոռեժիսորներ և արվեստի գործիչներ աշխարհի 15 երկրներից։

2022 թ. նկարահանված 22-րոպեանոց «250 կմ» ֆիլմը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանավարտ, կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանքն է, այն պատմում է արցախցի մի տղայի մասին, որն Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ մեքենայով իր ընտանիքին Արցախից հասցրել էր Հայաստան՝ վարելով հենց 250 կմ։

Հիմա եթերում