Հասմիկ․ Սև ու սպիտակ կինոյի գեղեցկուհի դերասանուհին

21 Մարտի 2025, 22:30

Հայեր

Մարտի 21-ին ՀԽՍՀ  ժողովրդական արտիստ Թագուհի Հակոբյանի (Հասմիկ) ծննդյան օրն է։

Թագուհի Հակոբյանը ծնվել է 1878 թվականին Նախիջևանում՝ դառնալով հայկական կինոյի վառ աստղերից մեկը։ Նա հանդես է եկել Հասմիկ բեմական անունով ։

1936թ-ին դերասանուհին ստացել է Աշխատանքի հերոսի պատվավոր կոչում: Թագուհի Հակոբյանն ընտրվել է նաև ՀԽՍՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, ինչը վկայում է նրա համաժողովրդական սիրո և հարգանքի մասին։

Վաղ տարիքից նա նվաճել է մեծ բեմեր՝ մասնակցելով Նախիջևանի և Թիֆլիսի բազմաթիվ թատերական ներկայացումներում։ 1906 թվականին նրան հրավիրում են միանալու Թիֆլիսի Հայկական դրամատիկական ընկերության թատերախմբին, որտեղ սկսվել է նրա մասնագիտական կարիերան։ 1920 թվականից նա իր գործունեությունը շարունակել է Հայաստանում, 1926 թվականից՝ կինոյում։ Հակոբյանը ղեկավարել է Դիլիջանի ժողովրդական թատերախումբը, իսկ 1921 թվականից դարձել Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհին։

Հասմիկը նպաստել է հայ կինոյի սկզբնավորմանն ու զարգացմանը. խաղացել է մի շարք կինոնկարներում՝ «Նամուս», «Զանգեզուր», «Չար ոգի», «Գիքոր», «Պեպո», «Սևանի ձկնորսները», «Մեր կոլխոզի մարդիկ», «Լեռնային արշավ», «Երկու գիշեր» և այլն։ 

Թագուհի Հակոբյանը մահացել է 1947 թվականի օգոստոսի 23-ին Երևանում։