Հասմիկ Թորոսյանը մենահամերգով հանդես կգա Իտալիայում

20 Օգոստոսի 2025, 13:30

Մշակույթ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը օգոստոսի 20-ին ելույթ կունենա Իտալիայի Պեզարո քաղաքի Ռոսսինի թատրոնում: Համերգի ընթացքում նրա հետ ելույթ կունենա հայտնի դաշնակահար Ջուլիո Ձապպան։

Ներկայացումը տեղի կունենա հեղինակավոր «Rossini Opera Festival»-ի շրջանակներում, որը տեղի է ունենում օգոստոսի 10-ից 22-ը և ամեն տարի միավորում է օպերայի արվեստի երկրպագուներին ամբողջ աշխարհից:

Ավելի վաղ Հասմիկ Թորոսյանը ներկայացրել էր Կոմիտասի մշակմամբ ժողովրդական երգերի իր ալբոմը՝ «Հայաստանի հնչյունները» խորագրով, որը ձայնագրվել է նաև Ջուլիո Ձապպայի հետ համագործակցությամբ: