Հասմիկ Ղասաբյանն արժանացել է Գրան պրի հատուկ մրցանակի
24 Հուլիսի 2024, 16:57
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել, շնորհավորել և պարգևատրել է վերջերս Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցույթ-փառատոնում Գրան պրի հատուկ մրցանակի արժանացած Հասմիկ Ղասաբյանին և նրա ուսուցիչ, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի տնօրեն Արմեն Խաչատրյանին։
Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային 8-րդ «Wonderland» մրցույթ-փառատոնին մասնակցություն են ցուցաբերել 13-ից ավել երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի սան Հասմիկ Ղասաբյանը երգի լավագույն կատարման համար արժանացել է գլխավոր՝ Գրան պրի հատուկ մրցանակին։