Հասնում ենք քառորդ եզրափակիչ. Հենրիխ Մխիթարյան
12 Մարտի 2025, 15:55

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հոլանդական «Ֆեյենորդ»-ի դեմ պատասխան խաղից հետո լուսանկար է հրապարակել սոցցանցերում։
«Մենք հասնում ենք քառորդ եզրափակիչ», — սոցցանցերում գրել է ֆուտբոլիստը։ Գրառմանը կից Մխիթարյանը նաև լուսանկարներ հրապարակել։
Նշենք, որ «Ինտեր»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Ֆեյենորդ»-ին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Առաջին խաղն ավարտվել է «Ինտեր»-ի հաղթանակով 2:0 հաշվով:
Քառորդ եզրափակչում «Ինտեր»-ի մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիա»-ն: