Հաստատվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

05 Սեպտեմբերի 2025, 16:50

Սպորտ

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գարի Բեսվիկը և Ադամ Նանը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, իսկ VAR-ի պատասխանատուներ՝ Փիթեր Բանքեսը և Ստյուարտ Աթվելը։

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին։

Հիմա եթերում