Հաթերքի մարտական դիրքերում զինծառայողների աճյուններ են հայտնաբերվել

29 Սեպտեմբերի 2023, 22:36

Քաղաքականություն

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։

Առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։