Հատուկ հիմնադրամ՝ աուտիզմով ապրող երեխաների համար

15 Հունիսի 2023, 10:10

Հայեր

Արևմտյան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ եպս. Տոնոյանի մտահղացմամբ և կրոնական ժողովի առաքելությունը ծավալելու հեռանկարով, Ազգային վարչությունը Ազգային առաջնորդարանում աուտիզմով ապրող հայ մանուկների և պատանիների համար հաստատել է 50.000 դոլար ֆոնդով հատուկ հիմնադրամ:

Սրբազան հայրը կոչ է հղել համայնքի բոլոր զավակներին, որ իրենց ազնիվ աջակցությամբ և տարբեր տեսակի կարողություններով օժանդակեն աուտիզմով ապրող հայ երեխաներին, որոնք կարիք ունեն աջակցության և հոգատարության:

Հիմա եթերում