Հավաքներին մասնակցողների թիվն աճում է. Հովհաննես Հարությունյան
22 Սեպտեմբերի 2023, 23:07
«Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը Alpha News-ին տված հարցազրույցում շեշտել է՝ հայ ժողովուրդըկռվում է երկու տարբեր ճակատներում․
«Միաժամանակ երկու ճակատ կա հայ ժողովրդի համար․ արցախցիների ճակատը ադրբեջանական է, Երևանում ճակատը Հայաստանի ներսում ծվարած ադրբեջանցիենրի ճակատն է։ Այսօր հայ ժողովուրդը, երկու մասի բաժանված, երկու ճակատով կռվում է թշնամու դեմ»,- ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ աճում են հավաքներին միացողների թիվը, ակտիվությունը մեծ է հատկապես ուսանոողների շրջանում․
«Առաջին դասադուլի պրոցեսը եղավ բուհերում 2 օր առաջ, երբ դրա առաջին օրը մենք հրապարակում կոչ արեցինք վաղ առավոտյան սկսել համատարած համազգային դասադուլ։ Երեկ չէ առաջին օրը, 2018թ․ հետո, երևանյան բուհերում նման մասշտաբ ունեցող պրոցես չէր եղել։ Դիմադրության շարժման ժամանակ ուսանողներին կոչ էի անում միանալ պայքարին, բայց այն, ինչ այսօր կատարվում է բուհերում,մենք չենք կարողացել Դիմադրության շարժման ժամանակ ունենալ։ Ուսանողները ինքնակազամակերպվում են»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ակցիաների արդյունքները զգացել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերի ժամանակ զգացվում էր նա վախեցած լինելը։