Հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում են համայնքի առաջնորդներին. Ռոբերտ Աստերդամ

04 Դեկտեմբերի 2025, 21:27

Քաղաքականություն

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին։

Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ իր փոքրոգության, անապահովության զգացումի և ժողովրդի կամքից ունեցած վախի պատճառով։

Թող Աստված զորություն պարգևի Արշակ սրբազանին»։