«Մեր հույսը Սամվել Կարապետյանն է, նա ոտքի կկանգնեցնի ծանր վիճակում գտնվող ժողովրդին»
12 Փետրվարի 2026, 19:04
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտնի դարձավ, որ բարերար, գործարար Սամվել Կարապետյանն ընտրվել է կուսակցության վարչապետի թեկնածու։
Alpha News-ի հետ զրույցում մեր հայրենակիցներն ընդգծել են, որ հավատում են Սամվել Կարապետյանին և նրա ստեղծած կուսակցությանը։
«Հույսս կապում եմ նրա հետ։ Եթե նա չլինի, այսօրվա իշխանությունը կվերարտադրվի, ու մենք հայրենիք չենք ունենա»,- նշել է մեր զրուցակիցներից մեկը։
Քաղաքացիների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը դրժել է իր բոլոր խոստումները, ինչի արդյունքում էլ ժողովուրդը երես է թեքել նրանից։
«Բոլոր բնագավառներում Փաշինյանը ձախողել է։ Մեզ համար կարևոր չէ, թե ով է լինելու երկրի ղեկավարը։ Կարևորն այն է, որ երկրի ղեկավարն անի այն ամենը, ինչ խոստանում է։ Այլ ոչ թե միլիոնավոր պարգևավճարներ ստանան և կարիքի մեջ գտնվող թոշակառուներին թողնեն անտեր և անօգնական վիճակում։ Դա ստորություն է»,- ընդգծել է հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։