Հավատքը պաշտպանելու համար ձերբակալելը չափազանց վտանգավոր միտում է. Կարեն Շահնազարով
23 Հունիսի 2025, 18:24
Հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ վերջինիս հասցեին հնչող քննադատություններն անվանելով «վտանգավոր միտում»: Այսպես նա մեկնաբանել է Երևանում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։
«Եկեղեցին այն հենարանն է, որի վրա դարեր շարունակ հենվել է հայ հոգևորականությունը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Շահնազարովը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը հանդես է եկել ի պաշտպանություն եկեղեցու այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ է կատարել՝ ուղղված հոգևորականների և բարերարների հասցեին։