«Հաղթանակ» դաշինքի անդամների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է
18 Նոյեմբերի 2025, 10:09
Լրագրող Լիա Սարգսյանը հայտնել է, որ ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին։
««Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։
Մի շարք անձանց գաղտնալսել են, և և մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ»,- նշել է լրագրողը: