«Հաղթանակ» դաշինքը ներկայացնում է նախընտրական ծրագիրը. ՈՒՂԻՂ
22 Հոկտեմբերի 2025, 18:58
Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքը նախընտրական ծրագիրն է ներկայացնում։
Նշենք, որ այս դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածուն «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ Սևակ Խաչատրյանն է։
Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի նոյեմբերի 16-ին․ համայնքում կընտրվեն նոր ավագանի և համայնքի ղեկավար։