«Հաղթանակի արվեստը. Մարշալ Բաղրամյան» ֆիլմը՝ Մոսկվայում

06 Դեկտեմբերի 2024, 12:51

Մշակույթ

1941-1945թթ-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի «Ժամանց» ԱՐՏ-տարածքում տեղի է ունեցել «Հաղթանակի արվեստը. Մարշալ Բաղրամյան» ֆիլմի ցուցադրությունը։

Ցուցադրությունից հետո մարշալի թոռը՝ Հովհաննես Սերգեյի Բաղրամյանը, միջոցառման մասնակիցներին ներկայացրել է բացառիկ լուսանկարներ ընտանեկան արխիվից, հետաքրքիր պատմություններ պատմել Հովհաննես Բաղրամյանի կյանքից, ինչպես նաև պատասխանել է ներկաների հարցերին:

Ֆիլմի համահեղինակ, պրոդյուսեր և սցենարիստ Տիգրան Մանասյանն իր խոսքում խոսել է ֆիլմի ստեղծման, Մարշալ Բաղրամյան յուրահատուկ անհատականության մասին, ինչպես նաև ներկայացրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հինգ ֆիլմերը։
«Հաղթանակի արվեստը. Մարշալ Բաղրամյան» ֆիլմը նկարահանվել է «Партнер фильм» կինոընկերության կողմից «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ, գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը Արթուր Սողոմոնյանն է:

Միջոցառմանը մասնակցում էին ծխականներ, սպաներ և վետերաններ, հասարակության, մտավորականներ։