«Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց դեռ չկա». Պեսկով

25 Հոկտեմբերի 2023, 14:04

Քաղաքականություն

Ստույգ փոխըմբռնում դեռ չկա, մենք շարունակում ենք շփումները: Խոսելով Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դեռևս հստակ պատկերացում չկա Երևանի և Բաքվի միջև Մոսկվայում խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է շփումները կողմերի հետ», — նշել է Պեսկովը։

Ի դեպ, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի չի ունենա:

Հիմա եթերում