Հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերը ցույց են տալիս՝ հավանական է իրավիճակի վատթարացում. Բաքվում ԱՄՆ դեսպան

15 Փետրվարի 2024, 18:07

Քաղաքականություն

Նման միջադեպերը ցույց են տալիս, որ իրավիճակի վատթարացման հավանականություն կա: Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպին, որի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ:

«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և խրախուսում ենք երկխոսության գնալ», — ասել է ԱՄՆ դեսպանը: